ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

«Մեսիի ընկերներ» - Աշխարհի հավաքական` 6:6

«Մեսիի ընկերներ» - Աշխարհի հավաքական` 6:6
22.06.2012 | 17:37

Մինչ Քրիշտիանու Ռոնալդուն «Եվրո-2012»-ում իր ու իր հավաքականի մարզական փառքի բազմապատկման գործին է լծված, «Ոսկե գնդակի» տիրակալ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լեոնել Մեսին ֆուտբոլային միջսեզոնի իր քաղցն այս օրերին լցրել է բարեգործական խաղ կազմակերպելով: Այն կայացել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում: «Մեսիի ընկերներ» ֆուտբոլային թիմի (մարզիչ` Դունկա) մրցակիցն եղել է աշխարհի հավաքականը:
«Մեսիի ընկերների» կազմում են եղել բրազիլացիներ Խավիեր Մասկերանոն, Դիեգոն, Ռոբինյոն, համաշխարհային առաջին մեծության այլ ֆուտբոլիստներ: Աշխարհի հավաքականին դաշտ հանած Ֆաբիո Կապելլոն իրենց դրսևորելու հնարավորություն է տվել կոլումբիացի Ռամադել Ֆալկաոյին, ուրուգվայցի Դիեգո Ֆորլանին, սլովակ Մարեկ Համշիկին և այլոց: Խաղն ավարտվել է 6:6 հաշվով: «Մեսիի ընկերների» կազմում երկու գոլի հեղինակ է դարձել Ռոբինյոն, մեկական գոլ են խփել Մեսին, Լավեսին, Օսֆալդոն, Գոնսալեսը: Վերջինս գրավել է սեփական դարպասը: Աշխարհի հավաքականից դուբլի հեղինակներ են դարձել Ֆալկաոն ու Դ. Ռոդրիգեսը, մեկական անգամ աչքի են ընկել Գուտերեսն ու Համշիկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ